«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը նոր մեկնաբանություն է տվել իր ապագայի վերաբերյալ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
«Ուզում եմ, որ երկրպագուները հիշեն, որ ես արել եմ հնարավոր ամեն ինչ։ Ես ծույլ չէի, պարզապես վայելում էի իմ ֆուտբոլը և բոլոր ուժերս ներդնում էի խաղադաշտում:
Կարծում եմ՝ սա է ամբողջ իմաստը. երկրպագուները քեզ սեր են տալիս, իսկ դու կապվում ես նրանց հետ, քանի որ տալիս ես ամեն ինչ: Ես պարզապես ուզում եմ, որ նրանք հիշեն, որ ես ութ տարի եմ անցկացրել այստեղ և արել եմ ամեն ինչ»,- ասել է Սալահը TNT Sports-ին տված հարցազրույցում։