Ռոնալդոն Կրիշտիանու Ռոնալդուին չի համարում պատմության լավագույն ֆուտբոլիստը:
Ավելի վաղ պորտուգալացի հարձակվողն ասել էր, որ իրեն համարում է ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը։
«Դե, ես չեմ սիրում մտնել այս տեսակի պատմությունների մեջ, բայց մարդիկ բարձր ինքնագնահատական ունեն… Ես գերադասում եմ, որ ուրիշ մարդիկ, և ոչ թե ինքս, խոսեն իմ մասին, այն մասին, թե ինչպիսին էի ես:
Նա ունի ֆանտաստիկ պատմություն, այնպես չէ՞: Նա զարմանալի հաջողությունների հասավ, գոլեր խփեց ամեն կերպ, այդ թվում՝ փոխելով դիրքերը, քանի որ հանդես էր գալիս վինգերի և հարձակվողի դիրքում։ Դա հեշտ չէ: Նա պատմության մեջ լավագույններից մեկն է, բայց ես չգիտեմ, թե արդյո՞ք նա լավագույնն է…
Ոչ, ես համաձայն չեմ: Ես հարգում եմ նրա կարծիքը, բայց ինձ համար նա լավագույններից մեկն է։ Ես կասեի, որ նա լավագույն 10-յակում է»,- մեջբերում է Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողին Mundo Deportivo-ն։