Էնցո Ռայոլան, որը ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալն է, խոսել է իտալացու հետագա կարիերայի մասին փարիզյան ակումբում՝ հավանական հեռանալու մասին լուրերի ֆոնին։
Դոնարումայի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: Մամուլի տեղեկությունների համաձայն՝ «Ինտերը» կփորձի դարպասապահին ձեռք բերել հաջորդ ամառ։ Հնարավոր է նաևւ, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Դոնարուման ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի այլ ակումբ։
«Դոնարուման ՊՍԺ-ի և ազգային հավաքականի դարպասապահն է և մի քանի ակումբների կողմից մեծ հարգանք է վայելում, ինչը բնական է։ Երկարաձգման հետ կապված բանակցություններն արդեն սկսվել են անցյալ ամառ, և մենք շատ հանգիստ աշխատում ենք այս ուղղությամբ։ ՈՒԵՖԱ-ի կանոնների համաձայն՝ ակումբը ֆինանսական շրջադարձ կատարեց՝ փոխելով իր բյուջեն։ Մենք ընդունեկ ենք ՊՍԺ-ի քաղաքականությունը՝ նոր պայմանագրերի կառավարման ուղղությամբ և աշխատում ենք հնարավոր երկարաձգման շուրջ՝ փորձելով գտնել լավագույն լուծումը, բայց այս պահին շտապողականություն չկա»,- գործակալի խոսքերն է մեջբերում Foot Merato-ն։
«Ինտերի» կամ այլ ակումբների հետ շփումներ չեն եղել: Կարծում եմ, որ եթե խաղացողը շուկա հանվի, նա խնդիր չի ունենա հետաքրքրված թիմեր գտնելու հարցում։ Եթե առաջիկա ամիսներին ինչ-որ բան փոխվի, մենք մեր գնահատականը կտանք»,- հավելել է Ռայոլան։
Այս մրցաշրջանում Դոնարուման ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 27 հանդիպում։