«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը, որը զբաղեցնում է իտալական ակումբի խորհրդականի պաշտոնը, խոսել է աշխարհում ռոսոներիների հայտնիության մասին։
«Միլանը» Իտալիայի ամենահայտնի ակումբն է։ Մենք ներկայացնում ենք իտալական ֆուտբոլն աշխարհում։ ԴՆԹ, մտածելակերպ, ծագում. ամեն ինչ «Միլանի» մասին է: Բոլորը խոսում են մեր մասին։ Իսկ եթե խոսում են մեր մասին, նշանակում է՝ մենք մեծ բան ենք անում։ Մենք ուրիշներին չենք նայում: Մենք միշտ առաջ ենք գնում։ Խոչընդոտ մեր ճանապարհի՞. մենք կոչնչացնենք այն»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլային կարիերան ավարտել է 2023 թվականի ամռանը։ Նույն թվականի դեկտեմբերին շվեդ խաղացողը վերադարձել է «Միլան»՝ ստանձնելով սեփականատերերի նախագահի պաշտոնը: