«Բարսելոնան» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով։ Այս մասին հայտնում են Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնները» 25-ամյա խաղացողին դիտարկում են որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։
Նշվում է, որ կատալոնական ակումբը կարող է Դուշանին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ. Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը «բիանկոներիի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «ծեր սինյորայի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։