MLS-ի նորեկ «Սան Դիեգո» ակումբն հոյւսիսամերիկյան լիգայի մեկնարկային տուրում արտագնա հանդիպմանը հաղթել է գործող չեմպիոն «ԼԱ Գելեքսիին» 2-0 հաշվով։
Ակումբի պաշտոնական առաջին հանդիպմանը դուբլ է գրանցել Դանիայի հավաքականի կիսապաշտպան Դրեյերը։ Նշենք, որ MLS-ի նորեկի կազմում հանդես են գալիս նաև Դանիայի հավաքականի հարձակվող Ինգվարսթենը, Մեքսիկայի հավաքականի առաջատարներից մեկը՝ Լոզանոն, ինչպես նաև ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Դե լա Տորեն։