Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը «Ժիրոնայի» հետ խաղում գոլ խփելուց հետո կիսվել է իր էմոցիաներով։
Իսպանիայի առաջնության հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով։ Մոդրիչը խփեց առաջին գոլը՝ հեռահար տարածությունից դիպուկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։
«Ես մնացի մենակ, տիրեցի գնդակին, լավ հարվածեցի, և այն ընթացավ դեպի դարպասը:
Չգիտեմ՝ սա լավագույն գոլերից մեկն է արդյո՞ք, բայց միանշանակ գեղեցիկ գոլ է: Այստեղ գոլ խփելը միշտ հաճելի է»,- ասել է Մոդրիչը հանդիպումից հետո։