Բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ամռանը հնարավոր է հրաժեշտ տա «Մանչեսթեր Սիթիին»:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Սան Դիեգոն» մոտ է 33-ամյա Դե Բրույնեի հետ պայմանագիր կնքելուն։ MLS-ի ակումբը Դե Բրույնեիի հետ պայմանագիր կկնքի որպես ազատ գործակալ։
Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում մինչ օրս անցկացրել է 408 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 105 գոլի և 173 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ նորաստեղծ «Սան Դիեգո» ակումբը MLS-ում իր առաջին հանդիպումը կանցկացնի այս գիշեր։