«Ֆեյենորդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին դարձել է թիմի գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը։
«Իր մեծ միջազգային փորձի շնորհիվ Ռոբինն ակնհայտորեն ի վիճակի է օգնելու խաղացողներին ավելի զարգանալ: Ավելին, ֆուտբոլի մասին նրա տեսլականը լիովին համապատասխանում է այն ամենին, ինչ մենք հասկանում ենք «Ֆեյենորդում»՝ հարձակվողական և կազմակերպված ֆուտբոլ՝ համակցված խիզախության, ինտենսիվության և պայքարի հետ:
Որպեսզի օգնենք նրան որպես մարզիչ իրականացնել այս տեսլականը, մենք գտանք շատ փորձառու օգնական Ռենե Հեյքին, ով նաև կուժեղացնի տեխնիկական անձնակազմը անմիջական ազդեցությամբ»,- ասել է հոլանդական ակումբի գործադիր տնօրեն Դենիս տե Կլոզեն:
41-ամյա մասնագետի աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Ռոբին վան Պերսին նախկինում աշխատել է «Ֆեյենորդի» երիտասարդական թիմերի հետ և գլխավորել է «Հերենվենը»:
Անցկացրած 23 խաղից հետո «Ֆեյենորդը» Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 43 միավորով։ Հաջորդ տուրում Վան Պերսիի թիմը կխաղա «Նայմեգենի» հետ։ Էրեդիվիզիի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը 54 միավորով գլխավորում է «Այաքսը»:
Մարտի 5-ին և 11-ին ռոտերդամյան ակումբը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում կխաղա Միլանի «Ինտերի» հետ։