Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Լիվերպուլի» 33-ամյա կենտրոնական պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» պատրաստ է քննարկել հոլանդացի ֆուտբոլիստի անվճար տրանսֆերը հաջորդ ամառ, երբ ավարտվի նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ։ Ընդգծվում է, որ 33-ամյա պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Մադրիդի «Ատլետիկոն», Մյունխենի «Բավարիան» և ՊՍԺ-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Վան Դեյկը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 28 միլիոն եվրո: