Մադրիդի «Ռեալը» դեռևս նպատակ ունի ձեռք բերել որակյալ եզրային պաշտպանի, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» անունը շատ երկար ժամանակ կապվում էր Ալֆոնսո Դեյվիսի հետ, սակայն կանադացին ի վերջո երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ:
Հաղորդվում է, որ այժմ «արքայական» ակումբի թիրախում է հայտնվել «Միլանի» ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը: Ժամանակին ֆրանսիացին հանդես է եկել մադրիդյան թիմում։
Նշվում է, որ ինքը՝ Էրնանդեսը պատրաստ է վերադառնալ «Ռեալ»։ Transfermarkt-ը 27-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Տեոն «ռոսոներիի» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։