«Արսենալի» 31-ամյա հենակետային կիսապաշտպան Թոմաս Փարթին կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն, որտեղ նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում»։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: «Կապտանռնագույնները» գանացուն կարող են ձեռք բերել անվճար, քանի որ «զինագործների» հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։
Փարթիի տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը լոնդոնյան գրանդի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։