Սաուդյան Արաբիայում շարունակվում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին տեղի ակումբներից մեկի հետ պայմանագիր կնքելու փորձերը։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայում բրազիլացու հետ պայմանագիր կնքելն առաջնահերթություն է դարձել՝ երկրում ֆուտբոլում ներդրումներն ավելացնելու համար։
Սաուդցիները պատրաստ են 24-ամյա ֆուտբոլիստի համար մադրիդյան ակումբին առաջարկել 350 միլիոն եվրո:
Տրանսֆերը ռեկորդային կարող է լինել ֆուտբոլի պատմության մեջ։ Իրեն՝ հարձակվողին, հնգամյա պայմանագիր է առաջարկվում՝ տարեկան 200 մլն եվրո աշխատավարձով՝ առանց բոնուսների։
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի Ներդրումային ֆոնդին են պատկանում տեղի 4 գրանդ ակումբները՝ «Ալ Նասրը», «Ալ Իթիհադը», «Ալ Հիլալն» ու «Ալ Ահլին»։