Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուսիլիոն խոսել է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ապագայի մասին։
Ներաձուրրիի մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Հնարավոր է, որ տեսանելի ապագայում մասնագետը բարելավված պայմանագիր կնքի ակումբի հետ։
«Ինձագիի պայմանագի՞րը.․․ Սա շատ պարզ թեմա է և որևէ խնդիր չի առաջացնում։ Նա, հավանաբար, կմնա «Ինտերում» ևս տասը տարի, բայց ճիշտ կլինի, եթե մենք վերագնահատենք իրավիճակը մրցաշրջանի վերջում։
Սիմոնեն լավագույն մարզիչն է, որը մենք կարող էինք ունենալ»,- ասել է Աուսիլիոն SportMediaset-ին։