«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը հավասարվել է Լիոնել Մեսսիի նվաճմանը, որը դարձել է առաջին ֆուտբոլիստը 2015 մրցաշրջանից հետո, ով գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել 10 տարբեր հանդիպումներում Եվրոպայի թոփ-5 լիգաների շրջանակում, հաղորդում է Opta-ն։
Փետրվարի 19-ին «Վիլլա Պարկ» մարզադաշտում կայացավ Անգլիայի առաջնության «Աստոն Վիլա» — «Լիվերպուլ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով, Սալահը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Այսպիսով, այդ հանդիպումը նրա համար դարձավ 10-րդը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում՝ գոլով և գոլային փոխանցումով։ Լա Լիգայում 2015 թվականի մրցաշրջանում Մեսսին նման 11 հանդիպում է անցկացրել։
Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Սալահը դարձել է 24 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։