Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» կմրցի «Բենֆիկայի» հետ։ Կատալոնացիներին կարող էր բաժին հասնել նաև ՊՍԺ-ն, բայց ակումբի մարզական տնօրեն Դեկուն ընդգծում է, որ պորտուգալական ակումբն էլ շատ բարդ մրցակից է։
«Մենք արդեն խաղացել ենք «Բենֆիկայի» դեմ, և դա շատ դժվար էր։ Պատմական քամբեք ունեցանք, բայց կարող էինք նաև պարտվել։ «Բենֆիկան» ուժեղ թիմ է», – նշեց Դեկուն։
«Կապտանռնագույնների» մարզական տնօրենը նաև խոսեց մյուս թոփ ակումբների մասին՝ ընդգծելով, որ «Մեծ թիմերը միշտ վերադառնում են»։
«Ռեալն» ու «Ատլետիկոն» լավ մարզավիճակում են։ Կարծել, որ «Ռեալը» թուլացել էր, սխալ է։ Մեզ համար կարևոր է կենտրոնանալ մեր ճանապարհի վրա», – պորտուգալացու խոսքն է մեջբերում AS-ը։