Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքում «Ատլետիկոն» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ: Առաջին հանդիպումը կկայանա մարտի 4-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
Սակայն «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն այս պահին առավել կարևոր է համարում Լա Լիգայի առաջիկա հանդիպումը «Վալենսիայի» դեմ։
«Մեր ամբողջ ուշադրությունը «Վալենսիայի» վրա է։ Չեմպիոնների լիգայի հանդիպումը թոփ-մրցակցություն է, և մենք պատրաստ ենք, բայց հիմա կենտրոնանում ենք հաջորդ խաղի վրա», – նշեց Սիմեոնեն։
Երբ նրան հարցրեցին սոցիալական ցանցերում դերբիին նվիրված ակումբի հրապարակումների մասին, Սիմեոնեն ևս մեկ անգամ ընդգծեց. «Վալենսիա, Վալենսիա, Վալենսիա…»։
«Ատլետիկոն» վաղը կխաղա «Վալենսիայի» հետ՝ Լա Լիգայի 25-րդ տուրի շրջանակում։