«Հերենվենի» գլխավոր մարզիչ Ռոբին վան Պերսին կգլխավորի Ռոտերդամի «Ֆեյենորդը»: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ «Ֆեյենորդը» սկզբունքային համաձայնության է եկել 41-ամյա մասնագետի նշանակման հարցում՝ մանրամասները համաձայնեցնելով «Հերենվենի» հետ։ Նշենք, որ վան Պերսին Ռոտերդամը ներկայացնող թիմի սան է:
Հիշեցնենք, որ Ռոբին վան Պերսին կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ֆեյենորդում», Լոնդոնի «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում» և թուրքական «Ֆեներբահչեում»։ Նա երկու անգամ նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկը» և հանդիսանում է Նիդեռլանդների առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։