«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը պատասխանել է այն հարցին, թե կատալոնական թիմի խաղացողներից ում հետ է շփվում:
«Ո՞վ է ինձ խորհուրդ տալիս «Բարսելոնայում»: Վետերաններից՝ Ռաֆինյան։ Ես նրան վետերան եմ համարում, քանի որ իմ թիմակիցներից շատերը կամ իմ տարիքի են, կամ մի փոքր ավելի մեծ: Ռաֆինյան անընդհատ խոսում է ինձ հետ հանդիպումներից առաջ և մարզումների ժամանակ։ Ես նրա հետ ամենալավ հարաբերություններն ունեմ»,- Յամալի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը սոցցանցում։
Այս մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։