Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։
ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպման գլխավոր մրցավարն է Յուրա Մահտեսյանը: Նրան կօգնեն Խաչատուր Հովհաննիսյանը և Խաչիկ Զախարյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Հարությունյանը: ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Հովսեփ Գոլնավազյանը, մրցավարների տեսուչ՝ Արման Ալաբերքյանը: