«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է Էրլինգ Հալանդի մեկնարկային կազմից բացակայելու մասին հարցին։
«Քաղաքայինների» հարձակվողը Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի այսօրվա` փետրվարի 19-ի պատասխան խաղը Մադրիդի «Ռեալի» հետ կսկսի պահեստայինների նստարանին: Նորվեգացու տեղը մեկնարկային կազմում կզբաղեցնի թիմի նորեկ Օմար Մարմուշը։
«Էրլինգը երեկ մարզվել է, բայց այսօր նա ասաց, որ իրեն լավ չի զգում, ուստի մենք այլ հարձակվող ընտրեցինք»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում լրագրող Սիմոն Բայկովսկին։
Նշենք, որ թիմերի միջև հանդիպումը կմեկնարկի քիչ անց՝ Երևանի ժամանակով 00։00-ին։