2010 թվականի նոյեմբերին Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0-5 հաշվով պարտվեց «Բարսելոնային» Լա Լիգայում։ Մադրիդի նախկին կիսապաշտ Մեսութ Օզիլը վերհիշել է այդ պարտությունը։
«2010 թվականին մենք պարտվեցինք «Բարսելոնային» 0:5 հաշվով։ Երբ մենք մտանք հանդերձարան, մտածեցինք, որ Մոուրինյոն պատրաստվում է «պայթել»: Ժոզեն ներս մտավ, հարվածեց յուրաքանչյուրիս գլխին և ասաց. «Գլուխներդ բարձրացրե՛ք։ Ես Ժոզե Մոուրինյուն եմ։ Հաջորդ մրցաշրջանում մենք նրանց կհաղթենք այստեղ»: Այդպես էլ եղավ»,- Օզիլի խոսքերն ենմեջբերում euro-football-ը։
Նշենք, որ 2011/12 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայում արտագնա խաղում հաղթել է «Բարսելոնային»՝ 2։1 հաշվով։