Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան բացահայտել է, թե ինչու ժամանակին չի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», ակումբ, որին երկրպագում էր իր կարիերայի սկզբում։
«Ես չեմ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ ակումբը պայմանագիր է կնքել Դավիդ դե Խեայի հետ։ Դա փոխեց իմ ճակատագիրը: Այդ ժամանակ ես «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու էի, բայց շատ այլ տարբերակներ ունեի։ «Չելսին» ինձ համար ավելի երկարաժամկետ նախագիծ էր, և հետո ինձ համար բացվեց «Ատլետիկո» տեղափոխվելու հնարավորությունը», — բելգիացու խոսքերն է մեջբերում Metro-ն։
32-ամյա դարպասապահը «արքայական» ակումբում հանդես է գալիս 2018 թվականի օգոստոսից։ Կուրտուայի գոևծող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։