Իսպանական մամուլում տարածված լուրերի համաձայն, սկսվել է հետաքննություն մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոյի ոչ ֆուտբոլային գործունեության վերաբերյալ: Ըստ մամուլի՝ Մունուերան հանդիսանում է խորհրդատվական ընկերության հիմնադիր, որը ենթադրաբար աշխատում է Լա Լիգայի և եվրոպական ակումբների հետ, ինչը կարող է հանգեցնել շահերի բախման:
Մունուերան հրապարակել է հայտարարություն, որտեղ հերքել է այս լուրերը՝ նշելով, որ իր ընկերությունը չի աշխատել որևէ սպորտային կազմակերպության հետ և չի ստացել որևէ ֆինանսական փոխհատուցում: Նա նաև ընդգծել է, որ իր կազմակերպությունը նպատակ ունի երիտասարդներին տալ աշխատանքի հնարավորություններ՝ առանց շահերի բախման։
Մունուերան պլանավորում է դատական հայցեր ներկայացնել այն լրատվամիջոցների դեմ, որոնք տարածել են կեղծ կամ վնասակար տեղեկատվություն՝ վնաս հասցնելով իր և մյուս մրցավարների հեղինակությանը:
Հիշեցնենք, որ քննությունը սկսվել է «Օսասունա» — «Ռեալ» հանդիպումից հետո, որտեղ Մունուերան կարմիր քարտ ցույց տվեց Ջուդ Բելինգհեմին և նշանակեց 11 մետրանոց «Ռեալի» դարպասին։