Լա Լիգայի «Օսասունա»-«Ռեալ» (1:1) խաղի գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն չի նշանակվել հաջորդ տուրի խաղերին, հաղորդում է Relevo-ն:
AS-ի հաղորդմամբ՝ մրցավարի հանդեպ սկսվել է հետաքննություն՝ կապված նրա հիմնադրած խորհրդատվական ընկերության հետ, որը կարող է համագործակցել Լա Լիգայի, ՈւԵՖԱ-ի և տարբեր ֆուտբոլային ակումբների հետ: Եթե ապացուցվի շահերի բախում, Մոնտերոն կստանա մինչև 5 տարի ֆուտբոլից հեռացման պատիժ:
Աղբյուրը հավաստիացնում է, որ ՈւԵՖԱ-ն մրցավարին չի նշանակի խաղերին, քանի դեռ նրա հանդեպ կատարվում է հետաքննություն:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը «Օսասունայի» հետ խաղում ստացել է ուղիղ կարմիր քարտ մրցավարի հետ վիճելու համար և կարող է երկարատև որակազրկվել: «Ռեալը» պատրաստվում է բողոքարկել այս որոշումը, եթե Բելինգհեմին որակազրկեն: