Իտալական «Պարման» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Ինտերի» նախկին պաշտպան Կրիստիան Կիվուին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
Պայմանագրի պայմանները չեն բացահայտվել։ Կիվուն այս պաշտոնում փոխարինել է Ֆաբիո Պեկիային, ով պաշտոնանկ է արվել երկուշաբթի՝ փետրվարի 17-ին։
Քրիստիանը 44 տարեկան է։ Նա հանդես է եկել «Այաքսում», ինչպես նաև իտալական «Ռոմա» և «Ինտեր» ակումբներում։
Միլանյան ակումբի կազմում Կիվուն դարձել է Ա Սերիայի եռակի չեմպիոն, նվաճել Իտալիայի երկու գավաթ, Իտալիայի Սուպերգավաթը, Չեմպիոնների լիգան և Աշխարհի ակումբային առաջնությունը։ Կիվուն մարզչական կարիերան սկսել է 2018 թվականին և աշխատել միլանյան գրանդի երիտասարդական թիմերի հետ։