Պարզվում է, որ նույնիսկ Ֆեդերիկո Վալվերդեի նման ամրապինդ մարդը կարող է համբերությունը կորցնել:
Ուրուգվայցի կիսապաշտպանը, ով հանդես է գալիս «Ռեալում», երկրպագուներին դիմել է ակումբի և Լա Լիգայի միջև «մրցավարական պատերազմի» թեմայով:
«Չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը սխալ հասկանա ինձ, բայց նախ և առաջ ուզում եմ պարզաբանել մեր երկրպագուներին. եթե այսօր ես չեմ խոսում այն մրցավարության մասին, որից մենք տուժում ենք, ապա դա միայն նրա համար է, որ ես գիտեմ ինքս ինձ. ես պետք է կենտրոնանամ վաղվա օրվա վրա:
Բոլորը տեսան, թե ինչ է կատարվում մեզ հետ այս լիգայում, և ես դա չեմ մոռանում, բայց հիմա պետք է կենտրոնանանք վաղվա խաղի վրա, և ես ամեն ինչ կանեմ 100%-ով, ինչպես միշտ», — գրել է Վալվերդեն սոցիալական ցանցերում։