Ռուս մարզիչ Սերգեյ Յուրանը հայտարարել է, որ «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատրաստ է բարձր մակարդակի եվրոպական ակումբ տեղափոխվելուն։
«Սպերցյանը վաղուց հասունացել է եվրոպական լավ ակումբ տեղափոխվելու համար։ Հավանաբար, դա տեղի կունենա արդեն այս ամռանը։ Իմ կարծիքով, նրա համար լավագույն տարբերակը կլինի Իսպանիան կամ Գերմանիան։ Չեմ կարծում, որ Իտալիան լավ տարբերակ է նրա համար։
Ամենակարևորն այն է, որ նա հայտնվի այնպիսի մարզչի մոտ, ով կցանկանա նրան իր թիմում տեսնել։ Պարզապես Եվրոպա մեկնելու համար հեռանալ պետք չէ», — ասել է Յուրանը «RB Sport»-ին։
Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 25 հանդիպման, խփել է վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։