Վերջին շաբաթներին Իսպանիայում սրվել են մրցավարական սկանդալները, որոնք ստիպել են երկրի ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF) դիմել քայլերի։
Ինչպես հայտնում է Diario AS-ը, RFEF-ի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է մրցավարական կոմիտեի ղեկավար Լուիս Մեդինա Կանտալյեխոյի հրաժարականի տարբերակը։
Նրան փոխարինող կարող է նշանակվել իսպանացի նախկին մրցավար Մատեո Լաոսը։
Նա մրցավարական կարիերան ավարտել է նախորդ մրցաշրջանից հետո։