«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դայկը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» կմտնի 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մրցավազքի մեջ միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստը չերկարաձգի պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ և ամռանը դառնա ազատ գործակալ:
Ընթացիկ մրցաշրջանում վան Դեյկը մերսիսայդցիների կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։