Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» մտադիր է նոր կենտրոնական հարձակվող գնել, որը ապագայում կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը վերջապես որոշել է, որ այս դերի համար լավագույն տարբերակը «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակն է։
Սպասվում է, որ շվեդ հարձակվողը դեմ չի լինի դեպքերի նման զարգացմանը, քանի որ ցանկանում է կարիերայի հաջորդ քայլն անել ու խաղալ թոփ ակումբում։
Սակայն «Բարսելոնայի» համար չափազանց դժվար կլինի համաձայնության գալ «Նյուքասլի» հետ, որը կպահանջի առնվազն 100 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը «կաչաղակների» կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։