Մադրիդի «Ռեալը» կարող է հեռանալ իսպանական Լա լիգայից և տեղափոխվել Եվրոպայի մեկ այլ առաջնություն։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հոգնել է մրցավարական սկանդալներից և Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հետ լարված հարաբերություններից։
Այս ֆոնին «սերուցքայինները» կարող են դիտարկել Բունդեսլիգա, Ա Սերիա կամ Լիգա 1 տեղափոխվելու տարբերակը։ Նշվում է, որ դրան հասնելը շատ դժվար կլինի ՈւԵՖԱ-ի հետ Մադրիդի «Ռեալի» լարված հարաբերությունների պատճառով, քանի որ կողմերը դեռևս տարաձայնություններ ունեն Եվրոպայի Միացյալ Լիգայի (նախկին Սուպերլիգա) հարցում:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կայացած 24 տուրերից հետո «սերուցքայինները» 51 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․