Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի տրանսֆերով։ Այս մասին հայտնում է El Nacional հրատարակությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը 25-ամյա խաղացողին դիտարկում է որպես Վիրջիլ վան Դեյկի հավանական փոխարինող, ում պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ։ «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել 60 միլիոն եվրոյի շուրջ առաջարկները.
Այս մրցաշրջանում Արաուխոն 8 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ուրուգվայցու գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։