«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։ Inter Live-ի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը»։
Անգլիական ակումբը կարծում է, որ Թյուրամը կկարողանա դառնալ թիմի հարձակման գծի նոր առաջատարը և պատրաստ է տրանսֆերի համար վճարել ակումբի համար ռեկորդային՝ մոտ 80 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Թյուրամը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։