Ռումինիայի առաջնության 27-րդ տուրում «Ֆարուլն» այսօր հյուրընկալվելիս մրցել է Բուխարեստի «Դինամոյի» հետ և 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Հյուրերի կազմում երկրորդ գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի 23-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը՝ 59-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ: Այս գոլը հայ ֆուտբոլիստի համար 5-րդն է ընթացիկ առաջնությունում։
Գրիգորյանը, որն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, 60-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով, ինչի պատճառով բաց կթողնի հաջորդ հանդիպումը, իսկ 66-րդ րոպեին փոխարինվել է:
«Ֆարուլը» 27 խաղից հետո 34 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը, իսկ «Դինամոն», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, 39 միավորով 6-րդ տեղում է:
Գրիգորյանի գոլը՝ տեսանյութի 4:06 րոպեից: