«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Օմար Մարմուշը խոսել է Անգլիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Նյուքասլի» դեմ խաղում (4:0) իր հեթ-տրիկի մասին:
«Զարմանալի օր: Իհարկե, խելահեղ զգացողություն է, սա իմ կարիերայի առաջին հեթ-տրիկն է, ուստի շատ, շատ հաճելի զգացողություններ ունեմ: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, ուստի ես շատ ուրախ եմ թիմին օգնելու համար: Ամենակարևորը երեք միավոր վաստակելն է, և մենք արեցինք այն, ինչ միշտ պետք է անենք։
Նաև պետք է շնորհակալություն հայտնեմ թիմակիցներիս, մարզչիս, անձնակազմին, բոլորն օգնեցին ինձ առաջին իսկ օրվանից զգալ այս ընտանիքի անդամը: Նրանք օգնեցին ինձ ցույց տալ իմ որակները և օգնեցին ինձ հասնել նրան, ինչին հասել եմ այսօր։ Սա դեռ սկիզբն է, և մենք անհամբեր սպասում ենք հաջորդ խաղերին։ Շատ ուրախ եմ, որ օգնեցի թիմին, բայց հիմա խաղն ավարտված է, մենք անհամբեր սպասում ենք հաջորդ խաղին և սկսում ենք կենտրոնանալ դրա վրա»,- Մարմուշի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Անցկացրած 25 հանդիպումներից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 44 միավորով։ Նույնքան խաղից հետո «Նյուքասլը» 41 միավորով 6-րդն է: