«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսի» հետ իր թիմի առաջիկա հանդիպման մասին, որը կկայանա կիրակի օրը՝ փետրվարի 16-ին։
«Մենք բոլորս գիտենք, թե ինչի մասին է այս հանդիպումը, սա կարևոր խաղ է մեզ և մեր երկրպագուների համար։ Գիտենք, որ պետք է հիանալի հանդիպում անցկացնենք որակյալ թիմի դեմ, որը փոփոխություններ կատարեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և երեք անընդմեջ հաղթանակ տարավ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Անցկացրած 24 խաղից հետո Միլանի «Ինտերը» 54 միավորով իտալական Ա Սերիայի երկրորդ տեղում է։ «Յուվենտուսը» մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է՝ նույնքան հանդիպումներից հետո վաստակելով 43 միավոր։