«Բարսելոնան» շարունակում է հետևել «Նյուքասլի» 25-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակի շուրջ ստեծված իրավիճակին։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուն շվեդ ֆուտբոլիստին տեսնում է որպես 36-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող։ Սակայն Իսակին ձեռք բերելու համար լեհը պետք է հեռանա «Բարսելոնայից»։
Ընդգծվում է, որ կատալոնական ակումբը ֆուտբոլիստի նկատմամբ սկսել է հետաքրքրություն ցուցաբերել դեռ 2020 թվականին, երբ նա հանդես էր գալիս «Ռեալ Սոսյեդադում»։ Այն ժամանակ իսպանական գրանդը չկարողացավ ձեռք բերել Իսակին՝ տնտեսական վիճակի պատճառով։
Այս մրցաշրջանում շվեդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։