«Բարսելոնան» հույս ունի նոր պայմանագրեր կնքել ևս երեք առանցքային խաղացողների հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ակումբը վերջերս հայտարարեց Պեդրիի, Գավիի, Ռոնալդ Արաուխոյի և Պաու Կուբարսիի հետ պայմանագրի ժամկետների երկարաձգման մասին, սակայն, ինչպես երևում է, նրանք չեն պատրաստվում սահմանափակվել դրանով:
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիների մարզական տնօրեն Դեկուն այժմ աշխատում է նոր գործարքների վրա Լամին Յամալի, Ռաֆինյայի և Ժյուլ Կունդեի հետ: Վերջին երկուսի գործող պայմանագրերի ժամկետը ավարտվում են 2027 թվականին, մինչդեռ 17-ամյա իսպանացու գործարքը նախատեսված է մինչև 2026 թվականը։
«Բարսելոնան» այս պահին ընթանում Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․