«Բարսելոնան» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիին, հայտնում Sport.es-ը։
«Կապտանռնագույնների» մարզական տնօրեն Դեկուն հաստատել է, որ ակումբը մոտ ապագայում նոր պայմանագիր կառաջարկի փորձառու դարպասապահին։
«Եթե նա երջանիկ է, արժե դե հաշվի առնել, քանի որ Վոյցեխը կարող է շատ բան տալ մեզ հաջորդ տարի: Ես դեռ չգիտեմ նրա ծրագրերը։ Դեռ չենք խոսել, բայց շուտով անպայման կխոսենք»,- նշել է Դեկուն։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի ավարտից հետո Շչեսնին հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին, բայց այն վերսկսեց «Բարսելոնայի» առաջարկից հետո, որը մնաց առանց հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա լեհը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ 4-ում անառիկ պահելով սեփական դարպասը։