«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն ցանկանում է, որ կատալոնական ակումբն այս ամառ ուժեղացնի ձախ եզրային հարձակվողի և կենտրոնական պաշտպանի դիրքերը: Այս մասին հայտնում է AS-ը։
Թիվ մեկ նպատակը նոր ձախ եզրային հարձակվողի հետ պայմանագիր կնքելն է: «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսով, սակայն շորթ-լիստում կան այլ խաղացողներ: Նշվում է, որ Դեկուն նաև շատ է դուր գալիս «Լիվերպուլի» կոլումբացի եզրային Լուիս Դիասը, չնայած նրա տրանսֆերը լուրջ ներդրումներ կպահանջի։
«Կապտանռնագույնների» մյուս թիրախը Լևերկուզենի «Բայերի» գերմանացի պաշտպան Ջոնաթան Տահն է։ Գերմանացին պատրաստ է ազատ գործակալի կարգավիճակով միանալ «Բարսելոնային», սակայն ակումբը պետք է տեղ ազատի նրա համար՝ վաճառելով պաշտպաններից որևէ մեկին։