Ֆրանսիական ՊՍԺ-ն կփորձի ուժեղացնել դարպասապահների գիծը:
Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ը, փարիզյան ակումբը դժգոհ է իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի խաղից։ Նրան փոխարինելու հավակնորդ է «Միլանի» դարպասապահ Միք Մենյանը։ Փարիզցիների կարճ ցուցակում է նաև Լուկաս Շևալյեն, ով հանդես է գալիս «Լիլում»:
Հիշեցնենք, որ Ջանլուիջի Դոնարուման ՊՍԺ-ին միացել է ազատ գործակալի կարգավիճակով 2021 թվականի ամռանը՝ հեռանալով «Միլանից»։ Փարիզյան ակումբի կազմում հանդես է գալիս նաև ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը։