Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության անցումային խաղերի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։
«Ցելեն» ոչ-ոքի խաղաց ԱՊՕԷԼ-ի հետ՝ 2:2, «Վիկինգուրը» հաղթեց «Պանատինայկոսին» 2:1 հաշվով, «Մոլդեն» նվազագույն հաշվով զիջեց «Շեմրոք Ռովերսին», իսկ «Յագելոնիան» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց ՏՍՑ-ին։
Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 20-ին։