Ամռանը դեռ շատ ժամանակ կա, սակայն արդեն հայտնի է, թե որ ֆուտբոլիստը կլինի «Բարսելոնայի» ամառային առաջին նորեկը։
Mundo Deportivo պարբերականի հաղորդմամբ՝ Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան ազատ գործակալի կարգավիճակով կմիանա «Բարսելոնային»:
Առաջիկա շաբաթների ընթացքում «Բարսելոնայի» ներկայացուցիչները կհանդիպեն Տայի գործակալի հետ՝ քննարկելու պայմանագրի բոլոր մանրամասները։ Գերմանիայի հավաքականի պաշտպանը վերջնականապես որոշել է, որ ցանկանում է խաղալ «Բարսելոնայում»` Ֆլիկի գլխավորությամբ և այդ մասին հայտնել է թիմակիցներին։
29-ամյա Տան «Բայերում» հանդես է գալիս 2015 թվականից։ Նա թիմի ավագն է, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հայտարարել էր , որ ակումբն ամռանը 4-5 նոր խաղացողների հետ պայմանագիր կնքելու կարիք չի ունենա։