«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է թիմի ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ապագայի մասին։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղեկություններ կային, որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից:
«Մենք երբեք չենք ցանկացել վաճառել նրան: Նա երջանիկ է այստեղ։ Եթե ապագայում ինչ-որ պատճառով փոփոխության անհրաժեշտություն առաջանա, նա հնարավորություն ունի մեզ հայտնել այդ մասին։ Բայց ես չեմ կարծում, որ նա դա ցանկանում է, հակառակ դեպքում նա չէր երկարաձգի պայմանագիրը»,- ասել է Դեկուն Sport․es-ի հետ ունեցած զրույցում:
Հիշեցնենք, որ 25-ամյա ուրուգվայցու պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։