«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն պատասխանել է «կապտանռնագույնների» երիտասարդ կիսապաշտպան Լամին Յամալի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին հարցին։
«Մենք առանցքային խաղացողներ ունենք, Լամինը նրանցից մեկն է: Քննարկումներ չեն եղել (այլ ակումբների հետ տրանսֆերի շուրջ. — խմբ.), մենք գին չենք սահմանել Յամալի համար։ Առաջարկներ չեն եղել, քանի որ մենք չենք էլ նախատեսում այդ հարցը քննարկել։ Լամինն, անկասկած, երկար տարիներ կմնա «Բարսայում», — X սոցցանցում Դեկուի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Այս մրցաշրջանում Լամինը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։