«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը պատմել է, թե ով է մեղավոր Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղի (2:2) վերջում տեղի ունեցած ծեծկռտուքի համար։
«Ակնհայտ է, որ տեսել եք, թե ինչպես են նրանք տոնում գոլը, և նրանք դրա իրավունքն ունեն։ Կարծում եմ՝ Դուկուրեն ցանկանում էր սադրել մեր երկրպագուներին, իսկ Կյորտիսը դա ճիշտ չհամարեց և, իհարկե, դուք գիտեք, թե ինչ է տեղի ունենում, երբ կռիվ է սկսվում»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։
Հիշեցնենք, որ կարմիր քարտեր են ստացել ֆուտբոլիստներ Քերթիս Ջոնսը և Աբդուլայ Դուկուրեն։ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը նույնպես կարմիր քարտ ստացավ, ինչը նշանակում է, որ նա չէր կարողանա հետխաղյա մամուլի ասուլիս անցկացնել, որը հետագայում չեղարկվեց։