2025 թվականի Super Bowl խաղը «Ֆիլադելֆիա Իգլզի» և «Կանզաս Սիթիի» միջև (40:22) գերազանցել է NFL առաջնության խաղերի դիտելիության ռեկորդը։ Fox հեռուստատեսային ցանցի տվյալներով՝ 2025 թվականի ամերիկյան ֆուտբոլի առաջնության եզրափակչին ընդհանուր 126 միլիոն մարդ է հետևել եթերում։
Հանդիպման ընդմիջմանը ելույթ է ունեցել ամերիկացի հայտնի ռեփեր Քենդրիկ Լամարը։ The Athletic-ը նրան դասել է չորրորդ տեղում՝ Սուպերգավաթի խաղերի ընդմիջումներում գերաստղերի մասնակցությամբ շոուներում:
«Ֆիլադելֆիա Իգլզը» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել է Super Bowl-ը: Փենսիլվանիան ներկայացնող ակումբն իր առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճել է 2017 թվականին։