Մադրիդի «Ռեալը» դարձել է երրորդ ակումբը, որի կազմում հարձակվող Կիլիան Մբապեն գոլ է խփել անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում հանդես գալու իրավունքի համար թիմերի միջև կայացած առաջին փլեյ-օֆֆի խաղում դարպասը գրավել է 60-րդ րոպեին:
Մինչ այս, սակայն, Մբապեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում խփած գնդակներով աչքի էր ընկել նաև ՊՍԺ-ի և «Մոնակոյի» կազմում: Ֆրանսիացի հարձակվողը «Մոնակոյի» հիմնական թիմում հանդես է եկել 2016-ից 2017 թվականներին, իսկ ՊՍԺ-ում՝ 2017-ից 2024 թվականներին։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 160 միլիոն եվրո։