Իտալիայի հավաքականի և «Ֆիորենտինայի» հարձակվող Մոյզե Քինը կարող է վերադառնալ Անգլիայի առաջնություն։
24-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ մրցաշրջան է անցկացնում Ֆլորենցիայում՝ 22 հանդիպմանն իր ակտիվում գրանցելով 15 գոլ:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ մեջբերելով լրագրող Նիկոլո Սկիրաին, հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը»։
Ակումբները դիտարկում են առաջիկա ամառ «մանուշակների» ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը: Transfermarkt-ը Մոյզե Քինի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։